6 ՊԱՏՃԱՌ ԳՐԱՆՑԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՌՈԲՈՏԱՏԵԽՆԻԿԱՅԻՆ ԴԱՍԵՐԻ

Опубликовнанно Creatoy Ltdом в

Kids learn Robotics

     Ռոբոտաշինությունը ապագայի խոստումնալից ոլորտներից մեկն է: Այս մասին խոսում են թե շուկայի զարգացման մասնագետները և կարիերայի խորհրդատուները: Ով կարող էր մտածել, որ հնարավոր է ուսումնասիրել այս գիտությունն արդեն նախադպրոցական տարիքում: Ահա, 6 կարևոր պատճառ երեխային ռոբոտաշինության դասընթացներին գրանցելու համար:

 

1․Ապագա

Works with Robot

     Գիտության և տեխնիկայի ոլորտում հիմնական գիտելիքներ ու հմտություններ ստացած երեխաները կկարողանան ժամանակակից աշխարհում զգալ իրենց հարմարավետ և հեշտությամբ կնկղմվեն նոր տեխնոլոգիաների մեջ, իսկ դա ապագա մասնագիտության համար շատ խոստումնալից ոլորտ է:

     Քրեաթոյում երեխաները ոչ միայն սովորում են ինչպես ստեղծել ռոբոտներ, կամ նոր խաղալիքներ: Նրանք հավաքում են մեխանիզմներ, որոնք օգտակար են հասարակության կյանքի համար, ծրագրավորում, կիրառում են դպրոցական գիտելիքները գործնականում:

     Մեզ համար կարևոր է, որ ուսման ընթացքը և ռոբոտաշինության գործընթացը անիմաստ չլինի: Մենք ուզում ենք, որ երեխաներն ոչ միայն հավաքեն կամ պատրաստեն ռոբոտներներ ըստ շաբլոնի, այլ ամեն ինչ պետք է լինի ստեղծագործաբար, հարմարեցված որոշակի խնդիրների լուծմամբ։

 

2․ Ընդհանուր զարգացում

Robotics Leaning

      Ռոբոտատեխնիկան բազմաբնույթ զարգացման գիտություն է, որը միավորում է ծրագրավորում, ալգորիթմներ, տրամաբանություն, մեխանիկա, մաթեմատիկա և ֆիզիկա: Դասերի ընթացքում երեխան կկարողանա ձեռք բերել հիմնական գիտելիքներ այս ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել այն գիտելիքը, որը նա ստանում է հիմնական դպրոցում, և դրանք կլինեն պրակտիկ հմտություններ:

     Օրինակ, դասի ընթացքում պետք է հաշվարկի ռոբոտի ռոտացիայի շառավիղը: Երեխան կարող է դա անել, ծրագրում թվերը հաշվարկելիս, կամ հիշելով հիմնական դպրոցում դասավանդվող մաթեմատիկայի բանաձևերը։ Հաշվարկել և ստուգել, ​​ արդյոք անշարժ ռոբոտը «կպոկվի» տեղից, թե ոչ: Գիտելիքի գործնական կիրառումը ավելի լավ է ամրապնդում դպրոցում ստացած նյութը:

 

3․ Երկարաժամկետ հետաքրքրություն

Learn with enjoy

     Ռոբոտատեխնիկայի դասընթացները նախատեսված են նյութի փուլային ուսումնասիրման համար։ 5,5- 6 տարեկանը՝ զրոյական մակարդակից և մինչև 16-րդ մակարդակ մինչև 17 տարեկանը, այսինքն, ընդհանուր առմամբ դասընթացը նախատեսված է 11-12 տարվա համար: Նախադպրոցական տարիքում երեխային տրվում է հիմնական գիտելիքներ` բնությունից, պատմությունից և աշխարհագրության օրինակներից: Այնուհեև դասընթացները կառուցված են այնպես, որպեսզի բարդություններն աստիճանաբար աճեն` առաջինից մինչև տասներկուերորդ դասը։ Անցավ ծրագիրը` տեղափոխվեց հաջորդ փուլ, այսպիսով, նախադպրոցականից մինչև ավագ դպրոց:

     Իհարկե, ռոբոտները մեծամասամբ տղաների համար են գրավիչ: Բայց աղջիկները ևս կարող են հաճախել, դրա համար հակասություններ չկան:

 

4․ Թիմային աշխատանք

Programming team

     Ռոբոտատեխնիկայի յուրաքանչյուր դաս սովորեցնում է կարգապահություն, հնարավորություն տալով անձնական աճին: Հետևաբար, տղաները աշխատում են զույգերով մեկ հավաքածուի և մեկ համակարգչի շուրջ: Այսպիսով նրանք սովորում են աշխատել մեկ թիմում: Կա պատասխանատվությունների բաշխում, սեփական մասով պատասխանատվություն։ Մասնագետը հետևում է այս հարցերին:

 

5․ Սկսածն ավարտին հասցնել

Construct Robot

     Դասերը սկսվում են տեսությունից: Օրինակ, երեխաները ծանոթացնում են ուլտրաձայնային տվիչին (սենսորին): Երեխաներին ներկայացվում է, թե ինչ է դա, մասնագետը անպայման կենդանի բնության ուլտրաձայնի օրինակով ներկայացնում և պատմում է, թե ինչպես է այն օգտագործվում: Այնուհետև գալիս է ռոբոտի հավաքումն ու ծրագրավորումը: Երբ ծրագիրը գրված է, ստուգվում է ռոբոտի կենսունակությունը պարզելու ընթացքը, արդյոք ռոբոտը կատարում է հրամանները թե ոչ: Մեկ ռոբոտ` մեկ դաս:

     Յուրաքանչյուր պարապմունքի վերջում, երեխաները ներկայացնում են իրենց ծրագրերը մասնագետների, ծնողների և ընկերների առջև:

 

     Քրեաթոյի ռոբոտների դասընթացների մեծամասնությունը հիմնված են Robobloq-ի վրա։ Ռոբոտներից  յուրաքանչյուրը ունի միկրոհամակարգիչ, շարժիչներ, servo սկավառակներ: Բարձր փուլերի դասընթացների ժամանակ, օգտագործվում են Arduino microcontroller, որոնք երեխաներին ավելի դյուրին գիտելիքներ են տալիս:

 

6․ Օրինակելի ընկեր-ուսուցիչ

Robots testing

     Ռոբոտատեխնիկայի ուսուցիչների մեծ մասը տեխնիկական համալսարանների ուսանողներ են: Նման երիտասարդ և էներգետիկ մասնագետները շատ ժամանակակից վերաբերմունք ունեն դասավանդմանն ու ինովացիաներին: Նրանք ավելի շատ, համագործակցում են երեխաների հետ, «հսկիչ» չդառնալով:


Поделиться этой записью



← Старые публикации