ՄԻ ՔԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏԵՐ ՄՈՐ Եւ ՈՐԴՈւ ՄԻՋԵՎ ԽՈՐԸ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Опубликовнанно Creatoy Ltdом в

parents

 

 

Ինչու՞ է սա այդքան կարևոր

     Մայրի և որդիների միջև զարմանալի կապը չի կարելի անտեսել: Մայրիկի հետ սերտ հարաբերությունները օգնում են լիարժեք զարգացնել երեխայի անհատականությունը: Սակայն մայր և որդի հարաբերությունները առանձնահատուկ են, վստահ է APost-ը:

 

Այսպիսով, ինչպե՞ս է սիրող մայրը ազդում որդու վրա`

 7. Անմիտ արարքների հավանականության նվազում.

Mother pay with son

     Կանայք սովորաբար պակաս անմիտ են քան տղամարդիկ: Նրանք ավելի տեղեկացված են ու զգույշ։ Հակված չեն վտանգել իրենց առողջությունն ու կյանքը: Որպես կանոն, նրանք ավելի «գործնական» են և հաշվարկում են թե ինչի կարող են հանգեցնել իրենց գործողությունները:

     Մայրիկից է, որ որդին սովորում է, որ խելամիտ է զգույշ լինելը, այն է․ սովորել ծրագրել քայլերը, կատարել պատասխանատու արարքներ՝ վաղ տարիքից: Սիրող մոր որդին մեծանում է ավելի պատասխանատու և խոհեմ։

6. Հաջողության հասնելու առավել մեծ հավանականություն

 Mother with son

     Արդեն ապացուցվել է, որ մոր հետ ուժեղ կապեր հաստատող որդիները զարգանում են ավելի մեծ պատասխանատվութամբ՝ սեփական անձի նկատմամբ: Նրանք սովորաբար լավ գիտեն, թե ինչ են անում և ավելի բարձր ցուցանիշներ ունեն, հենց հաջողության տեսանկյունից:

     Շատ ուսումնասիրություններ են կատարվել, որոնք հանգեցրել են մեկ կետի, որ որդին ժառանգում է բանականությունը մորից, այդ իսկ պատճառով նրանց կապը ավելի խորն է:

 5. Շարունակականություն․

 gratitude son

     Այն, ինչ որդին սովորում է մորից, փոխանցում է իր որդուն և / կամ դստերը: Մայրը ուսուցանում է որդուն համբերություն, ջերմություն, առատաձեռնություն, կարեկցանք, սեր և ավելին: Այդ «դասը» մնալու է նրա հետ, մինչև կյանքի վերջ, և նա շարունակաբար կփոխանցի սեփական երեխաներին: 

 4. Պակաս նախապաշարմունք.

 mother with son

     Տղամարդկանց գերակշռող աշխարհում կան տասնյակ նախապաշարմունքներ և կարծրատիպեր: Նրանցից ոմանք այնքան նուրբ են, որ մարդիկ նույնիսկ չեն գիտակցում, որ դրանք նախապաշարմունքներ են (օրինակ, սեքսիստական կատակները):

     Նրանք կարող են արագ դառնալ երեխայի բնության մասը, եթե չզգուշանալ: Երբ մոր և որդու հարաբերությունները խորն են, երեխան սկսում է տեսնել, թե ինչպես են այդ նախապաշարմունքները ազդում նրա մոր և նրա շուրջ գտնվող կանանց վրա: Նա սովորում է, թե ինչն է տեղին և ինչն անտեղի:

3. Հաղորդակցման հմտություններ.

 Communication skills

     Տղամարդկանց համեմատ, կանայք սովորաբար, ավելի լավ են արտահայտվում և հասկանում միջանձնային հաղորդակցումը այլոց հետ: Նրանք լավ օրինակ են ծառայում, երբ խոսքը վերաբերում է հաղորդակցման հմտություններին: Երբ որդին սերտ կապված է մոր հետ, այդ հատկությունները ևս փոխանցվում են:

 2. Հարգանք և արժանապատվություն․

 Respect and dignity

     Որդին նկատում է, թե ինչպես է մայրը արձագանքում իրադարձություններին և վարվում առօրյա իրավիճակներում: Իր պատկերով և նմանությամբ, որդին ուսումնասիրում և սովորում է տարաձայնությունների հաղթահարման տարբեր ուղիներ: Տղայի մոտ զարգացնում է զգացմունքը, քանի որ նա տեսնում է աշխարհը իր մոր տեսանկյունից: Կանայք, սովորաբար, ավելի հոգատար և հարգալից են մեծերի նկատմամբ, և որդին ևս սովորում է այդ:

1. Հուզական բանականություն․

 Emotional Intelligence

     Կանայք սովորաբար, հուզական տեսանկյունից, ավելի խելացի են, քան տղամարդիկ, և քանի որ նրանք սովորաբար, երեխաների հիմնական խնամակալներն են, ապա այդ որակը ևս անցնում է իրենց որդիներին:

     Մայրիկներն ավելի զգայուն ու արձագանքող են  երեխաների զգացմունքային բարեկեցությանը և ավելի լավ են տիրապետում որդու զգացմունքներին: Էմոցիոնալ խելացի մոր որդին, սովորաբար, այդ ունակությունները ժառանգում է մորից: Հետևելով, թե ինչպես է մայրիկն  արձագանքում այլոց տարբեր իրավիճակներում, որդին սովորում է ինչպես զգալ, հասկանալ և վարվել ուրիշների հետ: Տարիներ շարունակ սովորելով մոր վարվելաձևերը, որդին զարգացնում է սեփական հուզական բանականությունը:

 

Իսկ Դուք որդի ունե՞ք։  Դուք կարողացե՞լ եք նրան փոխանցել վերընշված լավագույն որակները:


Поделиться этой записью



← Старые публикации Новые публикации →