Robotics Kits general concept

Creative Systems ընկերությունը  Creatoy on-line խանութի հետ համատեղ ստեղծել են Ինժեներական կրթական հարթակ, որը հնարավորություն է ընձեռում Ձեր երեխաներին ապահովել ուղղորդված և զվարճալի ձևաչափով ուսումնասիրելու բնական երևույթները, տրամաբանություն, ինչպես նաև կառուցել և ծրագրավորել ռոբոտներ։ Այս ամենն ուղղորդվում է մեխանիկական շարժումների ձևերի և ծրագրավորման հիմունքների ուսումնասիրությամբ։

Հարթակի սկզբունքը հետևյալն է՝ մեր կողմից մշակվել և ստեղծվել են 5 Հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս կառուցելու 3-6 ռոբոտ։

Ավելին, յուրաքանչյուր հավաքածու լրացնում է նախորդին և համալրում մասերի քանակը՝ հնարավորություն տալով ընդլայնել հավաքվող ռոբոտների ցանկը, որոնց հավաքման մանրամասները հնարավոր է դիտել տեսահոլովակների կամ հավաքման ուղեցույցների միջոցով։

Յուրաքանչյուր հավաքածու երեխային հնարավորություն է ընձեռնում մասնակցել այդ հավաքածուին վերաբերող դասընթացներին՝ օնլայն կամ օֆֆլայն (մեր ուսումնական կենտրոնում)։ 

Հավաքածուները կարելի է գնել միանվագ, իսկ Ձեր երեխայի համար ավելի հետաքրքիր դարձնելու համար՝ փուլերով։

Այսպիսով, ձեռք բերելով յուրաքանչյուր հավաքածու երեխան ստանում է նաև այդ հավաքածուի լիարժեք և ուղղորդված ուսումնասիրման հնարավորություն մեր մասնագետների կողմից մի քանի շաբաթ տևողությամբ (շաբաթական մեկ դաս)։ Եվ որպես կանոն յուրաքանչյուր հավաքածուի դասընթացների շարքի ավարտին երեխաները սրտատրոփ սպասում են հաջորդ հավաքածուի ուսումնասիրմանը։

Հավաքածու 1 

Հավաքածու 2

Հավաքածու 3

Հավաքածու 4

Հավաքածու 5