Ո՞Ր ՏԱՐԻՔՈՒՄ ԵՐԵԽԱԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻՑ․ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Опубликовнанно Creatoy Ltdом в
Համակարգչային տեխնոլոգիաների դարում երեխաների կախվածությունը սմարթֆոններից դառնում է էլ ավելի սուր։ Շատերս ենք նկատել տեսարան, երբ ծնողն երեխային «շեղելու» նպատակով տալիս է նրան սմարթֆոն կամ որևէ այլ գադջեթ։ Ծանոթ իրավիճակ է, չէ՞։
Երեխաներն արագ են ընտելանում։ Քանի դեռ սարքը նրանց ձեռքերում է նրանք լուռ են, սակայն մնում է այն վերցնել կրկին լաց, ճիչ։ Հետո մենք զարմանում ենք թե ինչու՞ չի ստացվում երեխայի հետ «լեզու» գտնել կամ թե ինչու՞ չեն կարողանում դասավորել ճիշտ ծնող- զավակ հարաբերություններ իրական կյանքում։
Կախվածություն էլեկտրոնային սարքերից
Շփման հմտությունները սերմանում են մեր մեջ վաղ մանկուց։ Մանկաբուժների կարծիքով, 0-3 տարին շատ կարևոր է երեխայի տեսողության զարգացման, խոսքի ապարատի և բառապաշարի հարստացման համար։ Մինչև 3 տարեկան երեխաներին, հատկապես կարևոր է հնարավորինս շատ խոսել ծնողների, հասակակիցների հետ այլ ոչ թե ծնողի սմարթֆոնի։
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան հայտարարում է, որ 0-2 տարեկանում շփումը էլեկտրոնային սարքերի հետ, ընդհանրապես պետք է բացառել։ Իսկ 3-5 տարեկանում 24-ից մեկ ժամից ոչ ավել։ Միևնույն ժամանակ վիճակագրությունը հաստատում է, որ ժամանակակից երեխաներն անցկացնում են իրենց մանկությունն էկրանի առաջ միջինում 6-7 ժամ օրական։ ԱՄՆ-ում երեխաներն ամեն օր օգտվում են բջջային սարքերից սկսած երկու տարեկանից, իսկ 7-8 տարեկանում՝ համացանցի մշտական հասանելիություն։
Բջջային սարքերն նշանակալիորեն մեծացրել են ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը երեխաների համար։ Այդ պատճառով մանկաբույժ Քրիս Ռոուենը պնդում է, որ արգելվի բոլոր բջջային սարքերի օգտագործումը մինչև 12 տարեկան երեխաների համար։ Ահա 10 կարևորագույն պատճառները․
ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Որքան հաճախ ծնողները ստուգում են իրենց էլեկտրոնային փոստը, թերթում են նորությունները, կրակում են զոմբիներին և դիտում են սերյալներ, այնքան հեռվանում են իրենց երեխաներից։ Ծնողական ուշադրության անբավարար լինելն հաճախ փոխարինվում է նույն գադջեթներով և թվային սարքերով։
Եզակի դեպքերում մանուկն ինքն է դառնում կախված բջջային սարքերից, համացանցից և հեռուստացույցից։ Արդեն հիմա երեխաների կախվածությունը գադջեթներից նմանվել է համաճարակի։ Ամեն 11-րդ երեխան 8-18 տարեկան հասակում «թվային թմրամոլ» է։
1. ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՈւՄ
2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը գնահատել են բջջային հեռախոսների և այլ անլար սարքերի ռադիոծրագրերը, որպես պոտենցիալ քաղցկեղածին, դասակարգելով դրանք 2B խմբին («մարդասպան»):
Սակայն պետք է հաշվի առնել, որ երեխաներն ավելի զգայուն են բոլոր տեսակ բացասական ազդակներին, քանի որ ուղեղն ու իմունային համակարգն դեռ ձևավորման փուլում են։
2. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ
Երեխայի ուղեղը եռապատկվում է ծննդից մինչև երկու տարեկան հասակ և շարունակում աճել մինչև 21 տարի: Դեռահաս տարիքում ուղեղի զարգացումը որոշվում է շրջակա միջավայրի գրգռիչներից կամ դրանց բացակայությունից:
Ուղեղի խթանումը, բոլոր տեսակի սարքերին, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, նպաստավոր է բացասակն երևույթների համար, ինչպիսիք են՝ ճանաչողական հետաձգումները, գերզգայուն իմպուլսիվությանը, ինքնակարգավորվելու և ինքնակազմակերպման նվազեցումը:
3․ ԼՃԱՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Պլանշետի կամ հեռախոսի շուրջ նստելը նշանակում է շարժման պակաս, որն կարող է հանգեցնել ֆիզիկական և մտավոր զարգացման հետաձգմանը: Այս խնդիրը ակնհայտ է դարձել Միացյալ Նահանգներում, որտեղ յուրաքանչյուր երրորդ երեխան դպրոց է մտնում, ունենալով զարգացման հետաձգում, ինչը հստակորեն ազդում է իր կատարողականության վրա:
Ֆիզիկական ակտիվությունն, իր հերթին, բարելավում է ուշադրությունը և նպաստում սովորելու ու կլանելու նոր բաներ: Գիտնականները նշում են, որ էլեկտրոնային սարքերի օգտագործումը վնասում է երեխաների զարգացմանը և բացասաբար ազդում նրանց սովորելու վրա:
4․ ԳԻՐԱՑՈւՄ
Հեռուստացույց դիտելը և համակարգչային խաղերը է հանդիսանում ոչ նպաստավոր սովորությունների օրինակներ օրգանիզմի համար, որովհետև դրանք ուղղակիորեն կապված են ավելցուկային քաշի համաճարակի հետ: Երեխաների շրջանում, որոնք անվերահսկելի են և անընդհատ օգտագործում են էլեկտրոնային սարքեր, գիրության ախտանշաններ հայտնաբերվում են 30% ավելի հաճախ։
Յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ կանադացի և ամեն երրորդ ամերիկացի երեխա տառապում է ավելաքաշից, և նրանց մեջ 30% դեպքերում ախտորոշվում է շաքարախտ:
Բացի դրանից, ավելաքաշ դեռահասները վաղաժամ ինսուլտի եւ սրտի կաթվածի համար ավելի մեծ ռիսկի են ենթարկում, ինչը լրջորեն կրճատում է նրանց կյանքը: Գիտնականները գուժում են զանգերը, կոչ անելով բոլոր ծնողներին հետևել սեփական երեխայի քաշին, քանի որ XXI դարի առաջին սերունդը մեծ հնարավորություն ունի մահանալու իրենց ծնողներից էլ վաղ:
5․ ՔՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ
Միացյալ Նահանգներում վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծնողների 60% -ը չի վերահսկում, թե որքանով են իրենց երեխաները կապված բոլոր տեսակի սարքերի հետ, և չորս ընտանիքներից երեքը, երեխաներին թույլատրվում է էլեկտրոնային սարքերը վերցնել, նույնիսկ անկողին:
Հեռախոսների, պլանշետների և նոթբուքերի էկրանների կապույտ լույսը կանխում է նորմալ քունը, ինչը հանգեցնում է հանգստի ժամանակի և քնի պակասի նվազմանը: Գիտնականները օրգանիզմին այս տեսակ վնաս հասցնելը համեմատում են բավարար չսնվելու հետ։ Երկու դեպքերն էլ բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, ինչն էլ լրջագույն բացասական հետքն է թողնում ուսման մեջ:
6. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Համացանցից կախվածությունը հաճախ հանգեցնում է մեկուսացման և ֆոբիաների զարգացման: Այս ցանկը կարող է ապահով կերպով համալրվել երկբևեռ խանգարում, փսիխոզ, վարքային խանգարվածություն, աուտիզմ և կցորդի խանգարում (այսինքն, ծնողների հետ սերտորեն զգացմունքային կապի խախտում):
Օրինակ, կանադացի վեց երեխաներից մեկն ունի որևէ հոգեկան հիվանդություն, որը մեծամասամբ բուժվում է միայն ուժեղ հոգեմետ դեղերով:
7. ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ
Հեռուստատեսային և համակարգչային խաղերի դաժանությունը արտացոլվում է իրական կյանքում: Երեխան ստանում է պատրաստի վարքի ձևեր, որոնք նա կարող է օգտագործել իրեն շրջապատող իրականության մեջ:
Եվ շատ հետազոտողներ գալիս են նույն եզրակացության. Էկրանային բռնությունները կարող է արտացոլվել և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ ագրեսիվությամբ։ Ագրեսիան կարող է դրսևորվել ոչ անմիջապես:
8. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1-3 տարեկան երեխաների վրա էլեկտրոնային սարքերի ազդեցությունը երևան է գալիս կյանքի յոթերորդ տարում՝ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներով: Երեխաները, որոնք չեն կարողանում կենտրոնանալ, պարզապես կորցնում են սովորելու և որևէ բան հիշելու կարողությունները:
9. ՀԵՌԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեխաների կողմից էլեկտրոնային տեխնիկայի չափից ավելի օգտագործումը ոչ միայն ազդում է իրենց հոգեբանության վրա, այլեւ ավելի խոցելի է դարձնում նրանց իրական կյանքի պայմաններում, որն էլ նրանք, մեծապես, չգիտեն:
Այսինքն, վիրտուալ աշխարհում անցկացվող ժամանակը հաճախ չի սովորեցնում նրանց օգտակար որևէ բան, իսկ էլեկտրոնային սարքերի մասին գիտելիքը ապագայում հաջողություն չի ապահովում, քանի որ տեխնոլոգիաները մշտապես բարելավվում են, և դրանց հետևից հասցնել կլինի շատ ավելի բարդ:
Ուրեմն, ի՞նչ անել ծնողներին: Գուցե, պարզապես հեռացնել երեխայից բոլոր սարքերը, հեռուստատեսությունը և համացանցը։ Այդպես, միայն կվատթարացնեք իրավիճակը: Երեխան զայրացած կլինի ծնողների վրա և իր աչքում վերջիններս թշնամի կդառնան:
Էլեկտրոնային սարքերը ժամանակակից կյանքի անհրաժեշտ մասն են: Պետք է թույլ տալ երեխանին օգտագործել սմարթֆոն, բայց ոչ վաղաժամ: Պետք չէ հեռախոսը մեկ տարեկան երեխայի ձեռքը տալ միայն նրա ուշադրությունը շեղելու համար: Մեկ տարեկան երեխաին կարող եք շատ հետաքրքիր բաներ ցույց տալ այս աշխարհում, դրա համար սմարթֆոններ պետք չեն:
Չարժե սմարթֆոններից զրկել երեխաներին, բայց անհրաժեշտ է սահմանափակել այն ժամանակը, որն երեխան ծախսում է էկրանի դիմաց: Մանկաբույժները խորհուրդ են տալիս մշակել հստակ կանոններ էլեկտրոնային սարքերց օգտվելու համար:
Օրինակ, որոշելու այն տարածքները, որոնք նախատեսված չեն էլետրոնային սարքերի համար․ օրինակ, խոհանոցը, հյուրասենյակը կամ մեքենան: Համաձայվեք, որ ընթրիքի սեղանին հեռախոսները տեղ չունեն:
Լավ կլինի պնդել, որ երեխայի քնից մի ժամ առաջ նա ոչինչ չնայի: Ավելի մեծ ազդեցություն գործելու համար դուք կարող եք համերաշխություն ցուցաբերել և սահմանափակումներ դնել ինքներդ ձեր առաջ (գուցե դա օգտակար կլինի նաև ծնողների համար):
ՄԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
1. Ճարտարագիտական խաղեր
Տեսնել որևէ ֆունկցիոնալ առարկայի հիմքում ընկածը՝ ինժիներական տեսանկյունից, աշխարհընկալման տանող ճանապարհը։ Ճարտարագիտությունը բնագավառ է, արհեստ, արվեստ, վարպետություն և մասնագիտություն։ Այն պահանջում և կիրառվում է գիտության՝ մաթեմատիկական, երկրաչափական, տնտեսագիտական, հասարակական, և պրակտիկ գիտելիք, որպեսզի մշակի և կառուցի սարքավորումներ, մեքենաներ, համակարգեր, նյութեր և գործընթացներ։ Ահա ճանապարհն, որը կօգնի ճիշտ և արդյունավետ խաղալ ու արարաել՝ փոքր տարիքից։ հղում։
2. Եռաչափ մտածողություն
2․Դրոնի շարժիչների կառավարման համակարգի հմտությունները երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման կարևոր մասն են կազմում: Այս հմտությունները հնարավորություն են տալիս կատարել տարբեր վարժություններ առօրյա կյանքում: Դրոնը աչքերի և ձեռքերի համատեղ աշխատանքի շնորհիվ զարգացնում է սուր մտածողություն և ունակություններ, այնպես, որ սովորեցնելով երեխային ղեկավարել դրոնը կարելի է ասել օգնում եք նրան զարգանալ զվարճալի տարբերակով: Տարբերակների վերլուծումը և օդում սարքի կառավարումը կարևոր նախապայման է ինտելեկուալ մտածողություն զարգացնելու և որոշումների կայացումը ճիշտ՝ ժամանակին, կատարելու համար: Այս ամենը նպաստում է արմատական- հաստատակամ մտածողության զարգացմանը: Այն պահին, երբ դուք զգաք ձեր երեխաների ոգևորությունը և թռչող դրոնով հետաքրքրված լինելը, ուրեմն ժամանակն է նրանց նոր բաներ սովորեցնելու: Դուք կարող եք նրանց ընդգրկել ծրագավորման խումբ, որտեղ նրանք կարող են սովորել դրոնների ծրագրավորման նոր ուղիներ և վերջինսններս կիրառել բազմաֆունկցիոնալ: հղում
#Եռաչափմտածողություն
#3Dthinking
3. Դասընթացներ
ՔՐԵԱԹՈՅԸ պարբերաբար անցկացնում է դասընթացներ։ Միտում ունենալով զարգացնել երեխաներին, օգտագործելով ժամանակակից բոլոր գործիքները։ Ռոբոտաշինություն, ծրագրավորում, ճարտարագիտական պարապմունքներ։ Մասնակցության և միջոցառումների անցկացման մասին տեղեկությունների համար՝ հղում։
Поделиться этой записью
- Теги: blog, kids, smart_device